գլխավոր Իրադարձային Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը

Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում, բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն այս մասին գրել է Թվիթերի իր էջում։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն` բռնությանը վերջ տալու համար»,- գրել է Շամպայնը։