գլխավոր Իրադարձային Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան

Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան

Հայաստանում որոնում են ՀՀ ներթափանցած ադրբեջանական խմբերին։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ներկայացնելով ադրբեջանական հարձակմանը հաջորդած իրավիճակը։

«Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ»,– ասել է Սիմոնյանը։

Նա նաև նշել է, որ հակառակորդը մի քանի տեղ մխրճվել էր ՀՀ տարածք, մի քանի դիրքերում նրանց հաջողվել է դուրս շպրտել։

«Բարեբախտաբար, որևէ բնակավայր չի գրավվել ու որևէ բնակավայրում հակառակորդ չկա։ Բայց, ինչպես արդեն ասվել է` տարբեր տեղերում Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ՀՀ–ի ինքնիշխան տարածքում»,– ասել է Սիմոնյանը։

Աժ նախագահը հիշեցրել է, որ հայկական կողմը այս պահի դրությամբ պաշտոնապես 135 զոհ ունի` միաժամանակ չբացառելով, որ թիվը կավելանա` զոհերի ու անհայտ կորածների նույնականացումից հետո։

Ինչ վերաբերում է հակառակորդի զոհերին, Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ եթե պաշտոնապես հայտարարվել է 77, ապա իրականում թիվը 3-4 անգամ ավելի մեծ է։