գլխավոր Քաղաքականություն Անցման ժամանակ ձիերին չեն փոխում, բայց էշերին փոխում են․ քաղտեխնոլոգը՝ Ռուբեն Վարդանյանի...

Անցման ժամանակ ձիերին չեն փոխում, բայց էշերին փոխում են․ քաղտեխնոլոգը՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարության մասին (տեսանյութ). Tert.am

Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը ռուսական մի ասացվածքով կարձագանքեմ՝ անցման ժամանակ ձիերին չեն փոխում, բայց էշերին փոխում են։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր․ «Պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը, ինչպիսին էլ որ դրանք լինեն»։

Անդրադառնալով Վարդանյանի Արցախ տեղափոխվելու դրդապատճառներին քաղտեխնոլոգը նշել է․

«Նրա Արցախ տեղափոխվելը դրական եմ գնահատում, քանի որ առնվազն Արցախի բնակչության ապատիան վերացնելու համար, շատ լավ ազդակ էր։ Ամեն ինչից հիասթափված, ոունելի վերջում լույս չտեսնող բնակչությունը տեսնում է, որ գալիս է մի մարդ, որը ոչ մի բնաի կարիք չունի, բնական է, որ լավ ազդակ է։ Բայց այն, որ սա նաև քաղաքական քայլ է, փաստ է։ Սա քաղաքական հայտ է՝ հետագայում Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու բավականին լուրջ հայտ»։