գլխավոր Քաղաքականություն Ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել․ Ալեն Սիմոնյան

Ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել․ Ալեն Սիմոնյան

Ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել։

Առաջին ալիքի՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի» ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կա ցավոտ փորձ, 2020-ի պատերազմի փորձը, երբ դեպքերի մեծամասնությունում ավելի լավ կռվել են ժամկետայինները, մոբռեսուրսը ավելի թույլ վիճակում է եղել։ Ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել։ Հարևան երկիրը միշտ հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք սադրանքի, հարձակման»,- ասել է Սիմոնյանը։