
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հոկտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ի գիշերը կգրանցվի 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +23…+25 աստիճան։