գլխավոր Պատահարներ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարվել է

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարվել է

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել է հնձած ցորենի արտ (մոտ 40 հա) և խոտածածկույթ (մոտ 15 հա): «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Սեպտեմբերի 16-ին, ժամը 16։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում այրվում է հնձած ցորենի արտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։