գլխավոր Սպորտ Հայ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Հայ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամներ Աշիկ Անդրյանն (58 կգ) ու Գոռ Հարությունյանը ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում, հայտնել է ՀՍՖ-ից Վարդան Օնանյանը։

Տեղեկացնենք, որ երեկ՝ մրցումների առաջին օրը մրցագորգերում պայքարել են պատանիները: Հայաստանի հավաքականի 4 մարզիկ արժանացան մեդալների:

Աղջնակների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանին բաժին է հասել բրոնզե մեդալ, տղաների 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավել են երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթել է բոլոր գոտեմարտերում և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ Մասնակցում է 24 պետություն։

Առաջին անգամ նման առաջնություն կազմակերպվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր: