գլխավոր Աշխարհ Պուտինը հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններից Զելենսկիի հրաժարվելու մասին

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններից Զելենսկիի հրաժարվելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին։ Այս մասին սեպտեմբերի 16-ին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում թուրք գործընկեր  Էրդողանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։

Միաժամանակ, նշել է Պուտինը, Թուրքիայի ղեկավարը կարծում է, որ Զելենսկու հետ հանդիպումը կարող է դրական արդյունքի հանգեցնել։ Թուրքիան բազմիցս փորձել է նպաստել ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին։ Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ կավարտվի հաշտեցմամբ։

Միաժամանակ, ինչպես ասել է ՌԴ նախագահը, Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ուկրաինական հակամարտությունը դադարեցվի, սակայն Կիևը հույս ունի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։