գլխավոր Քաղաքականություն Սամարղանդում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները

Սամարղանդում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հանդիպել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի է ունենում  «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։

Էրդողանը գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով մասնակցում է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով: