գլխավոր Քաղաքականություն Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն...

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն․ Ալիևը՝ Պուտինին

Սամարղանդում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագար Իլհամ Ալիևի հանդիպումը։

Պուտինը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման առնչությամբ։

«Այսօր բոլորիս շատ մտահոգում է իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, այդ մասին Ձեզ հետ խոսել ենք»,-ասել է Պուտինը, նաև տեղեկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի մասին։

Ի պատասխան Ալիևը նշել է․ «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն»։