գլխավոր Աշխարհ Պուտինը հայտարարել է Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող  հարցերի կարգավորման մասին

Պուտինը հայտարարել է Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող  հարցերի կարգավորման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հետ կապված բոլոր հարցերի կարգավորման մասին։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին Սամարղանդում թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը։

«Սովորաբար, ըստ ժամանակացույցի, իրականացվում է «Աքքույու» ատոմակայանի նախագիծը։ Ես գիտեմ, և մենք բոլորովին վերջերս քննարկել ենք դա, կային որոշակի հարցեր՝ կապված բուն շինարարության գործընթացի կազմակերպման հետ և այլն։ Որքան գիտեմ, այս բոլոր հարցերը նույնպես փակված են, և երեկ ստորագրվել են վերջնական փաստաթղթերը, որոնք կարգավորում են բոլոր հարաբերությունները այս մեծ, մեծ շինարարական նախագծի կողմերի միջև»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հավելել է, որ շատ կցանկանար, որ առաջին էներգաբլոկը գործարկվեր ժամանակին` 2023 թվականին։