գլխավոր Իրադարձային Պաշտոնապես հերքում ենք, որ սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից իրականացվում...

Պաշտոնապես հերքում ենք, որ սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից իրականացվում է որևէ մարտակական գործողություն․ համայնքապետարան

Հարգելի՛ քաղաքացիներ պաշտոնապես հերքում ենք, որ Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից իրականացվում է որևէ մարտակական գործողություն։ Այս մասին ասվում է համայնքի տարածած հայտարարության մեջ:

«Կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով։

Հորդորում ենք չտարածել ոչ պաշտոնական տվյալներ և չտրվել որոշ լրատվամիջոցների կողմից տարածված սադրանքներին»։