գլխավոր Պատահարներ Սյունիքի Շինուհայր գյուղին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

Սյունիքի Շինուհայր գյուղին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է հնձած արտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 50 հա տարածք։