գլխավոր Աշխարհ Եվրահանձնաժողովի ղեկավարը պահանջել է Ուկրաինային մատակարարել արևմտյան տանկեր

Եվրահանձնաժողովի ղեկավարը պահանջել է Ուկրաինային մատակարարել արևմտյան տանկեր

Ռուսաստանի հետ դիմակայությունում ուկրաինական ժողովրդավարության հաղթանակի համար Կիևին անհրաժեշտ են արևմտյան տանկեր, ուստի դաշնակից երկրները պետք է անհապաղ սկսեն ծանր զինտեխնիկայի մատակարարումները։ Այս պահանջը ներկայացրել է Եվրահանձնաժողովի  ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը BILD-ի հետ հարցազրույցում։

«Ես կողմ եմ, որ եվրոպական երկրները մատակարարեն այն, ինչ իրականում անհրաժեշտ է Ուկրաինային։ Ուկրաինացիներն ապացուցում են, որ կարող են պաշտպանվել, եթե ունեն համապատասխան ռազմական միջոցներ»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նրա կարծիքով՝ ուկրաինացիները «պայքարում են բոլոր եվրոպացիների համար», ինչի պատճառով Ուկրաինայի զինված ուժերը պետք է ստանան անհրաժեշտ զենք ու տեխնիկա՝ չնայած Եվրամիության ղեկավարության ներսում այս նախաձեռնության հակառակորդների հայտարարություններին։

Ավելի վաղ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համանախագահ Լարս Կլինգբեյլը հայտարարել էր, որ Գերմանիան արևմտյան արտադրության տանկեր չի մատակարարում արևմտյան դաշնակիցների հետ պայմանավորվածությունների շրջանակում՝ մտավախություն ունենալով, որ նման քայլը ԵՄ-ին կդարձնի Ռուսաստանի դեմ պատերազմի անմիջական մասնակից: