գլխավոր Facebook Ներքին Հանդում նախօրեին կորած փրկարարը գերի էր ընկել, ապա նրան փոխանակել են....

Ներքին Հանդում նախօրեին կորած փրկարարը գերի էր ընկել, ապա նրան փոխանակել են. ՊՆ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին 7,5 կմ լայնությամբ և 8,5 կմ խորությամբ մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք: Այսինքն, սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 64 քառ./կմ տարածք կամ 6 400 հեկտար:

2021թ. մայիս ամսին, ըստ պաշտոնական հայտարարության, թշնամին Սյունիքի հատվածում ներխուժել և օկուպացրել էր 45քառ./կմ կամ 4 500 հեկտար տարածք:

Այսինքն, այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառ/կմ կամ 10 900 հեկտար օկուպացված է:

Վաղը դեռ չգիտենք, թե ի՞նչ է լինելու, այսօր դեռ պարզ չէ, թե ի՞նչ ենք անելու:

Քննարկում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ո՞վ ինչ ասաց, սպասում ենք ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այցին և հետևում ենք Սամարղանդում տեղի ունեցող ՇՀԿ գագաղաժողովի արդյունքներին: Արցախի հետագա ճակատագրի մասին էլ չեմ խոսում:

Լավ, բա հետո՞…»։