գլխավոր Իրադարձային Ջերմուկում դեսպաններն այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած վայրեր, դիտել տեսանյութեր

Ջերմուկում դեսպաններն այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած վայրեր, դիտել տեսանյութեր

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այսօր այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ։

Ջերմուկում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նրանց է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները ու նրանց գործած վայրագությունները։ Նա ասել է, որ թշնամին մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։

Էդվարդ Ասրյանը ոչ միայն պատմել է, այլ նաև դիվանագետներին ցույց է տվել այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները խոշտանգում զինծառայողներին, այդ թվում նաև կանանց։

«Բոլոր փաստերը կտրամադրենք երիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,–մինչ ցուցադրելն ասել է Ասրյանը։