գլխավոր Միջազգային ՌԴ–ն պատրաստ է զարգացող երկրներին պարարտանյութ նվիրել. Պուտինը` եվրոպական արգելքի մասին

ՌԴ–ն պատրաստ է զարգացող երկրներին պարարտանյութ նվիրել. Պուտինը` եվրոպական արգելքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ին կոչ է արել ազդել Եվրահանձնաժողովի վրա, որ այն վերացնի զարգացող երկրների համար ռուսական պարարտանյութերի սահմանափակումները։

Ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների` Սամարղանդում կայացած նիստում, նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է անվճար պարարտանյութ մատակարարել զարգացող երկրներին: Եվրամիության ծովային նավահանգիստներում 300 հազար տոննա ռուսական պարարտանյութ է կուտակվել։

«Օգտվելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Դիկարլոյի ներկայությունից՝ կցանկանայի խնդրել ՄԱԿ-ի քարտուղարությանը, նախօրեին այդ մասին խոսել եմ նաև կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Գուտերեշի հետ, ազդել Եվրահանձնաժողովի որոշման վրա, ու ոչ թե խոսքով, այլ գործով պահանջել նրանցից, որ նրանք հանեն այդ սահմանափակումները, ակնհայտ խտրական սահմանափակումները զարգացող պետությունների նկատմամբ և ապահովեն ռուսական պարարտանյութերի հասանելիությունը նաև այդ շուկաներ»,-ասել է Պուտինը։

Եվրահանձնաժողովն ավելի վաղ ապաշրջափակել էր ռուսական պարարտանյութերի մատակարարումները՝ հանելով պատժամիջոցները։ Պուտինը նշել է, որ ռուսական պարարտանյութերը կարող են գնել միայն Եվրամիության անդամ երկրները: