գլխավոր Իրադարձային Քաղաքացիների մի խումբ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի հետ

Քաղաքացիների մի խումբ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին, Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում»: