գլխավոր Գլխավոր Հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, նրա որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում...

Հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, նրա որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ. ԳՇ պետ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են`ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը դեսպանների հետ հանդպմանն ասաց, որ այդ հատվածում հակառակորդը իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։

«Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», – հայտարարեց ԳՇ պետը։