գլխավոր Իրադարձային Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Դավիթ Արմենի Ներսիսյանը

Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Դավիթ Արմենի Ներսիսյանը

Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը հայտնել է համայնքի բնակչի զոհվելու մասին։
«Ցավով տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Տափերական բնակավայրի բնակիչ Դավիթ Արմենի Ներսիսյանը:
Վեդի համայնքի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Դավիթ Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն»,–գրել է նա։