գլխավոր Տնտեսություն Սահմանամերձ բնակիչների կոմունալ վճարումների փոխհատուցման համար 973 մլն դրամ հատկացվեց

Սահմանամերձ բնակիչների կոմունալ վճարումների փոխհատուցման համար 973 մլն դրամ հատկացվեց

Պետական աջակցության շրջանակում սահմանամերձ բնակիչների 2023թ-ի կոմունալ վճարումների փոխհատուցման համար կառավարությունը 973 մլն դրամ հատկացրեց։

Նախագիծն ընդգրկված էր կառավարության զեկուցվող հարցերի շրջանակում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ բոլոր հարցերը կընդունվեն առանց զեկուցման։

Այդ գումարով պետք է սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրեն:

973 մլն դրամ աջակցություն կտրամադրվի սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին։

Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկվել են նաև 2020թ–ից հետո սահմանամերձ դարձած համայնքները։ 2022-ի փետրվարին կառավարությունը ՀՀ սահմանամերձ 5 մարզերի 81 համայնքների կոմունալ ծախսերի փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից հատկացրել էր 1 մլրդ 155 մլն դրամ։