գլխավոր Իրադարձային ՀՀ ԶՈւ–ն կարող է ստուգել տեղեկությունը. Անդրանիկ Քոչարյանը` հնարավոր նոր սադրանքի մասին

ՀՀ ԶՈւ–ն կարող է ստուգել տեղեկությունը. Անդրանիկ Քոչարյանը` հնարավոր նոր սադրանքի մասին

 Զինված ուժերը համապատասխան տեղեկատվությունը ստուգելու բոլոր հնարավորություններն ունի։ Անհրաժեշտության դեպքում էլ պետք է գտնվեն այն ռեսուրսները և կառավարման հնարավորությունները, որոնք կկանխեն նման զարգացումները։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ թշնամին նոր սադրանքի է պատրաստվում, այս անգամ արդեն՝ Նախիջևանի ուղղությամբ։

Քոչարյանը հավելել է նաև, որ զգոնությունը կորցնել պետք չէ։