
Կրեմլում դեռ տեղյակ չեն, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասելով շատ լավ առաջընթաց է գրանցվել Ղարաբաղյան բանակցությունում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռևս չգիտենք՝ ինչ նկատի ուներ Թրամփը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր, որ մասնակցում է Ղարաբաղյան հարցով բանակցություններին և կարծում է, որ այդտեղ շատ լավ առաջընթաց է գրանցվել։
Նշենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում, այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։