գլխավոր Իրադարձային Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրած խնդիրը․ Սուրեն Պապիկյան

Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրած խնդիրը․ Սուրեն Պապիկյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է: Կարող եմ նշել, որ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրած խնդիրը»,- ասել է Պապիկյանը:

Նշենք, որ նիստի մեկնարկին Փաշինյանը հայտնեց 135 զոհի մասին, և նշեց, որ դա հայկական կողմի կորուստերի վերջնական թիվը չէ։