
Այս օրերին անգնահատելի է նաև մեր փրկարարների կատարած աշխատանքը: Այս լուսանկարներն արվել են քիչ առաջ, Ստեփանակերտում, թշնամու հրթիռակոծության հետևանքով բռնկված հրդեհի մարման ժամանակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին աշխատանքը կարողանանք հավուր պատշաճի կատարել, մեր հաղթանակն ավելի կմոտեցնենք»,- հավելել է Վահրամ Պողոսյանը: