գլխավոր Իրադարձային ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս...

ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ․ Հայկ Կոստանյան

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ փրկարարը, ում հետ կապը կորել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ կոչվող գյուղի տարածքում, գտնվել է։

«Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած»,- գրել է Հայկ Կոստանյանը։

 Հիշեցնենք՝ ժամեր առաջ ԱԻՆ խոսնակը հայտնել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու․ խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում։