գլխավոր Սպորտ Ըմբշամարտիկ Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ

Ըմբշամարտիկ Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ, այսինքն՝ նա մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։

Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:2 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուդա Տալամոյին։Քառորդ եզրափակիչում նա 0:5 հաշվով պարտվել էր ամերիկացի ըմբիշին։