գլխավոր Իրադարձային ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահն այս շաբաթ Հայաստան կգա

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահն այս շաբաթ Հայաստան կգա

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այս շաբաթ կգա Հայաստան և կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Politico-ին։

«Խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթավերջին կմեկնի Հայաստան։ Սպասվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների», – գրում է թերթը։

Նշվում է, որ Փելոսին Հայաստան կուղևորվի կոնգրեսական Ջեքի Սփեյերի հետ։