գլխավոր Սպորտ Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ դարձավ շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն

Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ դարձավ շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը մինչև 18 տարեկան տարիքային խմբում վաղաժամ աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել։

Նախավերջին տուրում, որը խաղացել են այսօր, Մարիամը 10-րդ հաղթանակն է տարել և, հավաքելով 10–ից 10 միավոր, ապահովել մրցաշարում առաջին տեղը։

Մկրտչյանն իր մրցակիցներից առաջ է 2.5 միավորով, իսկ մինչ վաղվա առաջնությունը մեկ տուր է մնում։

Մինչև 14, 16 և 18 տարեկան պատանիների և աղջիկների համար շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում։

Մրցումն անցկացվում է 11 տուրով` համաձայն շվեյցարական համակարգի։