գլխավոր Գլխավոր Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով ավերվել են տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները, վնասվել է...

Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով ավերվել են տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները, վնասվել է թաղամասը սնուցող գազատարը․ ԱՀ ԱԻՆ

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին գրում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Մարդկային կորուստներ՝ չկան: