գլխավոր Իրադարձային Էջմիածնի քաղաքային գրադարանի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը և Քուֆթայի փառատոնը չեղարված կամ...

Էջմիածնի քաղաքային գրադարանի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը և Քուֆթայի փառատոնը չեղարված կամ անժամկետ հետաձգված են. քաղաքապետարան

Էջմիածնի հիմնադրաման 2707-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկված են: Այս մասին հաղորդում է Էջմիածնի քաղաքապետարանը:

Պայմանավորված վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, հոկտեմբերի 8-ին նախատեսված պաշտոնական, մշակութային, տոնական բոլոր միջոցառումները, քաղաքային գրադարանի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը եւ Քուֆթայի փառատոնը չեղարված կամ անժամկետ հետաձգված են:

Դեռեւս շարունակվում են միայն «Բարեկամության ներկապնակ» միջազգային սիմպոզիումի նախապատրաստական աշխատանքները. Սիմպոզիումին մասնակցում են ինչպես հայ, այնպես եւ այլազգի արվեստագետներ, ովքեր շուրջ մեկ շաբաթ կգտնվեն Էջմիածնում: Հարկ ենք համարում արվեստի միջոցով անդրադարձ կատարել մեր քաղաքի հիմնադրման օրվան եւ միջազգային հանրության ու մամուլի արձագանքը եւս մեկ առիթով բեկել Հայաստանի ուղղությամբ:

Սիմպոզիումը նախատեսված է հոկտեմբերի 1-7-ը: