գլխավոր Իրադարձային ԱՄՆ կոնգրեսական Ջո Քենեդի երրորդ. Արցախի ժողովուրդն արժանի է ինքնորոշման իրավունքի

ԱՄՆ կոնգրեսական Ջո Քենեդի երրորդ. Արցախի ժողովուրդն արժանի է ինքնորոշման իրավունքի

ԱՄՆ կոնգրեսական Ջո Քենեդի երրորդն իր թվիթերյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

«Հայերն ու Արցախի ժողովուրդն արժանի են ինքնորոշման և անվտանգության իրենց իրավունքին։

Անհրաժեշտ է Արցախում անհապաղ հրադադար հաստատել և հասնել այս հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Քենեդին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։