գլխավոր Իրադարձային Կարմիր Խաչը կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինվորների ընտանիքների...

Կարմիր Խաչը կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինվորների ընտանիքների հետ․ Sputnik Արմենիա

ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինվորների ընտանիքների հետ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

«Երեկվանից ընտանիքները մեր գրասենյակ են այցելում, զանգարահում, բոլոր հայտերն ընդունում ենք։ Այդ ամենը հավաքագրում ենք, որ մյուս կողմին որոշակի տվյալներ ներկայացնենք»,–ասել է Ամատունին։

Ինչ վերաբերում է գերիների թվին` Ամատունին հայտնեց, որ չեն կարող վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ հավաքագրում են տվյալները և գրանցումներն ընթացքի մեջ են։