գլխավոր Իրադարձային Իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն․Ալեն Սիմոնյանը՝ հրադադարի պայմանավորվածության մասին

Իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն․Ալեն Սիմոնյանը՝ հրադադարի պայմանավորվածության մասին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ հրադադարի պայմանավորվածությանը և այն հարցին, թե միջազգային որ գործընկերների գործուն ջանքերի շնորհիվ է այն ձեռք բերվել։

«Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումը ունեցել են՝ ՌԴ-ն, Ֆրանսիան, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն և դա շատ ողջունելի է»,- ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ժամը 20։00-ից սկսած՝ հայ-ադրբեջանական սահմանագծում բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն գրանցվել։