
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո իր միկրոբլոգում գրառում է կատարել.
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք Արցախյան հակամարտության գոտում կրակի դադարեցման կարևորագույն քայլերը: Երկու կողմերն էլ պարտավոր են հետևել կրակի դադարեցման պայմանավորվածություններին ու վերադառնալ բանակցությունների սեղան»:
During separate meetings with Armenian Foreign Minister @ZMnatsakanyan and Azerbaijani Foreign Minister @bayramov_jeyhun, we discussed critical steps to halt the violence in the Nagorno-Karabakh conflict. Both must implement a ceasefire and return to substantive negotiations.
— Secretary Pompeo (@SecPompeo) October 23, 2020