գլխավոր Աշխարհ Իրենց խոսքի տերն են, ուզում են՝ տալիս են, ուզում են՝ վերցնում են....

Իրենց խոսքի տերն են, ուզում են՝ տալիս են, ուզում են՝ վերցնում են. Պուտինը հեգնանքով մեկնաբանել է Արևմուտքի վարքագիծը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեգնանքով է խոսել Արևմուտքի երկրների վարած քաղաքականության մասին։ Հինգշաբթի Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը քննադատել է Եվրամիությանն ու ԱՄՆ-ին անհետևողականության համար։

Ռաիսին Պուտինի հետ զրույցում նշել է, որ Թեհրանը երբեք չի հեռացել և չի հեռանա բանակցությունների սեղանից, սակայն Վաշինգտոնը, ըստ նրա, խախտում է բոլոր պարտավորությունները և ունակ չէ բանակցել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվ, իհարկե, բոլորը համոզվեցին, որ Եվրամիությունը նույնպես պասիվ իրավիճակում է. նրանք նույնպես չեն կարողանում կատարել իրենց խոստումները»,- ասել է Իրանի նախագահը։

«Իրենց խոսքի տերն են, ուզում են՝ տալիս են, ուզում են՝ վերցնում են»,- մեկնաբանել է Պուտինը՝ դիմելով իր գործընկերոջը։ Այս բառախաղը պարսկերեն թարգմանելուց հետո նախագահները ծիծաղել են և շարունակել բանակցությունները։