գլխավոր Սպորտ Մարիամ Մկրտչյանը շարունակում է հաղթարշավը շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Մարիամ Մկրտչյանը շարունակում է հաղթարշավը շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հայաստանի շախմատի առաջնության գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը տարել է 9-րդ հաղթանակը Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների պատանեկան առաջնությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: 9-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սպիտակներով 41–րդ քայլին պարտության է մատնել հնդիկ շախմատիստուհի Կանիշկային, ով 6,5 միավորով ընթանում էր 2-րդ տեղում:

Առաջնությունում խաղարկվող մեդալներին է հավակնում նաև Էմին Օհանյանը, ով սպիտակներով հաղթել է ռումինացի Անդրեյ Ֆիլիպինին: Էմին Օհանյանը 7,5 միավորով հնդիկ Պրանավ Անանդի հետ գլխավորում է մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի աղյուսակը: