գլխավոր Իրադարձային Դուք ուրիշ ակնոցներով եք նայում իրավիճակին, ես՝ ուրիշ, դուք որտե՞ղ եք քաոս...

Դուք ուրիշ ակնոցներով եք նայում իրավիճակին, ես՝ ուրիշ, դուք որտե՞ղ եք քաոս տեսնում, չկա նման բան․ ՔՊ–ական Վիգեն Խաչատրյան

Ես խորհուրդ կտամ ընդդիմությանը ներկայացնել վարչապետի թեկնածու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով իմպիչմենթի գործընթացին, որը պատրաստվում են նախաձեռնել ընդդիմադիր պատգամավորները։

«Եթե ընդդիմությունը ունի թեկնածու, թող առաջադրի, պատրաստ ենք քննարկել իրենց թեկնածուի հարցը, ես իրենց կհամոզեմ, որ իրենք թեկածու չունեն։ Ես տեսնում եմ, որ իրենք թեկնածու չունեն, եթե ունենան, կներկայացնեն»,- ասել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ ընդդիմությունը բաղկացած է ռևանշիստներից, ովքեր ձգտում են իշխանության։

«Իրենք ստում են, երբ ասում են չենք ձգտում իշխանության, չկա որևէ փաստաթուղթ, որտեղ ընդդիմությոնը ներկայացրած լինի թեկնածուի անուն, չկա իմպիչմենթի նախաձեռնություն, ի՞նչը քննարկենք իրենց հետ»։

Լրագրողների դիտարկմանը, որ երկում քաոսային իրավիճակ է և նման իրավիճակում հանրությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, Խաչատրյանը ասել է․

«Իրավիճակը քաոսային չէ, դուք ուրիշ ակնոցներով եք նայում իրավիճակին, ես ուրիշ, դուք որտե՞ղ եք քաոս տեսնում, չկա նման բան»։