գլխավոր Քաղաքականություն Ի՞նչ փուլում է ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը. պարզաբանում է Գեղամ Մանուկյանը

Ի՞նչ փուլում է ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը. պարզաբանում է Գեղամ Մանուկյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները նախորդ օրը հավաքել են 35 ստորագրություն, նրանց անհրաժեշտ է առնվազն ևս 18 ստորագրություն՝  անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իրենք պաշտոնապես սկսե՞լ են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: