գլխավոր Իրադարձային Ջերմուկում այսօր հանգիստ է. փոխքաղաքապետ

Ջերմուկում այսօր հանգիստ է. փոխքաղաքապետ

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերից մինչ այս պահը կրակոցներ չեն եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։

«Երեկոյան ժամը 21։00-ից կրակոցներ չեն հնչել, քաղաքում հանգիստ է»,– ասել է Սարգսյանը։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, թե Ջերմուկը հրետակոծվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հերքել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«13։55-ի դրությամբ Ջերմուկի ուղղությամբ որևէ հրետակոծություն կամ կրակոց չի վերսկսվել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– նշել է Թորոսյանը։