գլխավոր Քաղաքականություն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կքննարկեն տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը. Զախարովա

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կքննարկեն տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը. Զախարովա

Մոսկվան ստացել է Երևանի դիմումը՝ ՀԱՊԿ-ի գծով և համապատասխան երկկողմ փաստաթղթերի հիման վրա աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Այս մասին «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնելով սեպտեմբերի 13-ին անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի և դրա արդյունքում կայացված որոշման մասին՝ Զախարովան հավելել է. «Ռուսաստանն անում է հնարավորը՝ տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով»: Նա հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվել է երկրների ղեկավարների, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների մակարդակով:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ հարցը կլինի նաև Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում սպասվող հանդիպմանը: