գլխավոր Իրադարձային ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ԱԹՍ-ն արտադրվել է Իսրայելի և Ադրբեջանի...

ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ԱԹՍ-ն արտադրվել է Իսրայելի և Ադրբեջանի համատեղ ձեռնարկությունում (լուսանկարներ)

Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ, որի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Լուսանկարներից պարզ է դառնում, որ այդ ԱԹՍ-ն արտադրվել է AZAD Systems ընկերության կողմից: Aerostar հետախուզական ԱԹՍ-ը Ադրբեջանում տեղակայված են Եվլախի ավիաբազայում:

Հատկանշական է, որ 2009 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեցին Ադրբեջանում UAV արտադրության գործարան կառուցելու մասին:

2011-ի մարտին ձեռնարկությունը շահագործման հանձնվեց AZAD Systems Co անվամբ, որից հետո ձեռնարկությունը սկսել է Orbiter-ի և Aerostar-ի արտադրությունը:

Ժամանակին մամուլում տեղեկություններ էի հայտնվել, որ AZAD Systems-ը ստեղծվել է Իլհամ Ալիևին ընտանիքին պատկանող օֆշորային կապիտալի միջոցով:շ