գլխավոր Իրադարձային Գերեվարված անձանց ճշգրիտ թվի վերաբերյալ հստակ տեղեկություններ այս պահին չկան. Արտակ Զեյնալյան

Գերեվարված անձանց ճշգրիտ թվի վերաբերյալ հստակ տեղեկություններ այս պահին չկան. Արտակ Զեյնալյան

Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու հարցով հայ իրավապաշտպանները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Լուրերին» տեղեկացրել է, որ գերեվարված անձանց ճշգրիտ թվի վերաբերյալ հստակ տեղեկություններ այս պահին չկան:

Ըստ նրա՝ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութերի հիման վրա կարելի է ենթադրել, որ գերեվարված է մոտ մեկ տասնյակ անձ:

«Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տեսանյութերի մասին է խոսքը: Ընդհանուր առմամբ 10-ից ավել գերիների մասին է խոսքը: Բոլորի գործը որպես հրատապ միջոց կիրառելու մասին դիմում ՀՀ-ն է ներկայացրել Ադրբեջանի դեմ, և անհատական գործերի մի մասով մեզ են դիմել ծնողները, և մենք ենք նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում»,- ասել է Արտակ Զեյնալյանը: