գլխավոր Իրադարձային Կարի՛ն Տոնոյան, եթե ամուսին ունեք, թող ինձ հետ ժամադրվի․ իմ հասցեն այսօր...

Կարի՛ն Տոնոյան, եթե ամուսին ունեք, թող ինձ հետ ժամադրվի․ իմ հասցեն այսօր 200 կմ հեռավորության վրա է. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ի մոտ տեսանք պահեստազորի համար նախատեսված մարդկային ռեսուրս, մեր փորձագետը՝ Արծրուն Հովհանիսյանը, գտնվում է սահմանի մոտ և գրառում էր արել՝ ես գտնվում եմ 200 կմ հեռավորության վրա, եթե մարդ կա եկեք։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Հիմա բոլորը մեր հասցեներն են ման գալիս։ Տիկին Կարին Տոնոյանը զինվորական համազգեստը հագին իրեն թույլ է տալիս մեզ պիտակավորել և իմ ընտանիքին է կպել, տիկի՛ն Տոնոյան, ասեմ Ձեզ՝ իմ զավակի փեշերը գտնվել են Արցախի Հանրապետությունում, եթե ուզում եք տեսնեք, գնացեք Արցախ հարցրեք իմ զավակը ինչով է զբաղված եղել 44-օրյա պատերազմում։ Եթե իմ հասցեն եք ուզում, Դուք մի՛ պահանջեք, եթե ամուսին ունեք, Ձեր ամուսինը թող ինձ հետ ժամադրվի, եթե իմ հասցեն եք ուզում իմ հասցեն գտնվում է 200 կմ հեռավորության վրա  և յուրաքանչյուրիս հասցեն այնտեղ պետք է լինի»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ բոլորի ներկայությունը թե՛ ֆիզիկապես թե՛ հոգեպես պետք է սահմանին լինի։