գլխավոր Քաղաքականություն Արցախի նախագահն ու ԱԺ պատգամավորներ քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի իշխանությունների հետ

Արցախի նախագահն ու ԱԺ պատգամավորներ քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի իշխանությունների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Նա հայտնել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները: