գլխավոր Քաղաքականություն ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև են ներկայացրել. Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև են ներկայացրել. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը տեղեկացրել է, որ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների հետ ներկայացրել է Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձև։

«Բանաձևում կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և հաստատում է Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին: «Մենք պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։