գլխավոր Քաղաքականություն Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում,...

Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված զինված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում Վրաստանում։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Regnum-ը։

«Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են, և այն, ինչ տեղի է ունենում այս երկրներում, մեզ համար անընդունելի է, և մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում այդ իրադարձություններին», – ասել է Ղարիբաշվիլին։