գլխավոր Իրադարձային Բրիտանացի գվարդիականն ուշագնաց է եղել Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ․ տեսանյութ

Բրիտանացի գվարդիականն ուշագնաց է եղել Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ․ տեսանյութ

Թագավորական գվարդիայի պահակն ուշագնաց է եղել Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղի մոտ  հերթապահության ժամանակ, գրում է բրիտանական Daily Mail թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում՝ Վեսթմինսթերյան դահլիճում։ Դագաղն այնտեղ է դրվել թագուհուն հրաժեշտի համար, որը ըստ ժամանակացույցի և ավանդույթների պետք է տևի երեք օր։

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ միապետին, թույլատրվում է շենք մտնել օրական 23 ժամ։ Միաժամանակ դագաղը հսկում են շուրջօրյա, մեկ պահակի հերթափոխը տևում է վեց ժամ։

Նշենք, որ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին: Մեծ Բրիտանիայի նոր միապետ է դարձել նրա ավագ որդին՝ Չարլզ 3-րդը: