գլխավոր Քաղաքականություն Շոլցը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով և...

Շոլցը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով և զերծ մնալ հետագա մարտերից

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով և զերծ մնալ հետագա մարտերից։

Ինչպես գրում է faz.net-ը, կանցլերն այս մասին ասել է Բեռլինում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Գերմանիայի դաշնային կառավարությունը նախկինում «խորը մտահոգություն» էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների առնչությամբ։