գլխավոր Իրադարձային Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ

Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ

Վայոց ձորի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է. 

«Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների` հայտնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»: